Բրեդ Փիթը հայտարարել էր, որ չի ափսոսում իր անձնական կյանքի իրադարձությունների համար

 

Ինչպես հայտնի է, իր մասնակցությամբ նոր ֆիլմը ներկայացնելու նպատակով դերասան Բրեդ Փիթն այժմ ճանապարհորդում է ամբողջ աշխարհում: Դերասանը նախօրեին Հնդկաստան էր ժամանել, որտեղ հեռուստահարցազրույց է տվել: Գրում է Spletnik.ru-ն: 53-ամյա դերասանը խոստովանել է, որ չէր կարող հաջող կարիերա ունենալ Բոլիվուդում, քանի որ երգել և պարել չգիտի, ինչպես նաև անձնական կյանքի մասին որոշ հարցերի պատասխանել: Փիթի խոսքով` կինոյում իր ձեռքբերումը կապված է հաջողության և ինքն իրեն վերափոխելու ունակության հետ; Նա նաև նշել է, որ կարևոր է սխալները վերանայելու կարողությունը: Հավանաբար հենց այդ վերջին հատկանիշն էլ օգնում է

դերասանին հաղթահարել Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունը: Դերասանին հարցրել են նաև իր վեց երեխաների դաստիարակության մասին: «Հավասարակշռության հասնելն իրականում այնքան էլ բարդ չէ: Ես լավ կարողանում եմ առանձնացնել մասնավոր և հասարակական կյանքը», — պատասխանել է դերասանը: Ավելի վաղ Բրեդ Փիթը հայտարարել էր, որ չի ափսոսում իր անձնական կյանքի իրադարձությունների համար:

 

Be the first to comment on "Բրեդ Փիթը հայտարարել էր, որ չի ափսոսում իր անձնական կյանքի իրադարձությունների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*