Ղազախստանում տղամարդը բահով ծեծել է 4-ամյա տղային (ֆոտո)

 

Ղազախստանի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որը Շիմկենտում դաժանորեն ծեծել է 4-ամյա տղային։ Տղամարդը բահով տղայի գլխին է հարվածել։ Երեխան նույնիսկ փախչել չի կարողացել, քանի որ նրան անվադողեր էին «հագցրել»։

Տղայի ծեծը տեսագրվել է։ Տեսագրությունը հրապարակել է TVK հեռուստաալիքը, սակայն ավելի ուշ այն ջնջվել է։

 

«Խմբագրության տիրապետության տակ են հայտնվել լուսանկարներն ու տեսագրությունը, որտեղ ենթադրաբար հայրը բահով ծեծում է չորսամյա երեխային։ Այդ դաժան տեսարանին լուռ հետեւել են վկաները», — ասվում է տեսագրության մեկնաբանությունում։

 

Աղբյուրի խոսքով՝ տղամարդն ամեն օր ծեծում է տղային՝ գլխին աղյուսով հարվածներ հասցնելով։ Վնասվածքների հետեւանքները պակաս նկատելի դարձնելու համար տղայի հայրը նրան ստիպել է «ժամներով կանգնել սառը ջրի տակ»։

Լրատվամիջոցները նշում են, որ երեխան առանց մոր է մնացել եւ ապրում է հոր հետ։

 

 

Be the first to comment on "Ղազախստանում տղամարդը բահով ծեծել է 4-ամյա տղային (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*