Պատանդառված 24-ամյա կինը հայհոյել էր ընկերոջը և ապա…. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Պատանդառված 24-ամյա կինը հայհոյել էր ընկերոջը և ապա…. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

    119

Երեկ Էրեբունի վարչական շրջանում արտակարգ իրավիճակ էր: «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում 31-ամյա Գոռ Հակոբյանը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, պատանդ էր վերցրել Երևանի 24-ամյա մի բնակչուհու։ ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։

Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Լուիզայի և Գոռի միջև անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ և վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կինը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ընկերոջ հասցեին: Վերջինս զայրացել, ապա սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ ու իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: ՀՀ առողջապահության նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Լուիզայի կյանքին վտանգ չի սպառնում:

Be the first to comment on "Պատանդառված 24-ամյա կինը հայհոյել էր ընկերոջը և ապա…. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից"

Leave a comment

Your email address will not be published.


*