Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Infiniti-ն Հաղթանակ կամուրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Infiniti-ն Հաղթանակ կամուրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամուրջի ուղղությամբ ընդանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամուրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները:

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ

Ոստիկանաթյունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքներ կատարող ավագ քննիչ Արթուր Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Խանջյան 1-ին նրբանցքի բնակիչ Նաիրա Սահակյանի անվամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Infiniti-ն Հաղթանակ կամուրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ"

Leave a comment

Your email address will not be published.


*