Ճիվաղը Երևանում՝ «Վստրեչի կամրջի» տակ, կողոպտել է Բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետին

Ճիվաղը Երևանում՝ «Վստրեչի կամրջի» տակ, կողոպտել է Բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ ակնհայտ հափշտակել է Արցախի պողոտայի բնակիչ՝ 60-ամյա Մելանյա Առաքելյանի պարանոցից կախված ոսկյա շղթան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր սև գործն անելուց հետ ճիվաղը դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Մ. Առաքելյանը, ում պատճառվել է մոտ 260 հազար դրամի վնաս, աշխատում է Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "Ճիվաղը Երևանում՝ «Վստրեչի կամրջի» տակ, կողոպտել է Բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետին"

Leave a comment

Your email address will not be published.


*