Լոռու մարզում բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, որոնցից մեկը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, թե իբրև իրեն կովն է խփել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, որոնցից մեկը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, թե իբրև իրեն կովն է խփել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհին բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սմբատ Ղարաջյանի վարած Toyota Camry մակնիշի A 267 AB 23 համարանիշի և Նոր Խարբերդի բնակիչ՝ 32-ամյա Վահե Ստեփանյանի վարած Mercedes Benz 200 մակնիիշի 35 GP 825 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորուհի՝ Ստեփանավանի բնակիչ, 25-ամյա Զառա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն ժամը 15։30-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվել Ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել են, որ «ուսի շրջանի սալջարդ, հետտրավմատիկ արյունազեղում՝ արյունահոսությունով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Աննա Մամաջանյանը։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Վարդանյանին վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կողես գյուղում կովի հարվածելու հետևանքով։

Արդեն ժամը 19։30-ի սահմաններում դարձյալ՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին նորից ահազանգել են, որ «ձախ ազդրի վերին երրորդի փակ կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել Նոր Խարբերդի բնակիչ՝ 2 տարեկան Գագիկ Ստեփանյանը։

Ոստիկանները պարզել են, որ թե Գ. Ստեփանյանը, թե Ա. Մամաջանյանը վնասվածքները ստացել են նշված ավտովթարից, մինչդեռ Ա. Մամաջանյանը փորձում էր ոստիկաններին մոլորության մեջ գցել՝ ասելով, որ իրեն կովն է հարվածել։

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

Be the first to comment on "Լոռու մարզում բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, որոնցից մեկը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, թե իբրև իրեն կովն է խփել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*